Search
Close this search box.

Վահագն Հարությունյանի փաստաբանը դատարանի դիմաց միջադեպ հրահրեց

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարեց, որ 13:30-ից դադարեցվեն դատարանների մուտքերի արգելափակումը:

Մինչ նշված ժամանակի ավարտը փաստաբաններից մեկը մոտեցավ ոստիկանությանը և սկսեց աղմուկ բարձրացնել, թե իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել իր մուտքը դատարան: Փաստաբանը ներկայացել է որպես Միհրան Պողոսյան և ասել է, թե իր պաշտպանյալը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ և նա պետք է մտնի դատարանի շենք:

Ի պատասխան փաստաբանի խոսքերին՝ ոստիկանները ասացին, որ դատական կարգադրիչներն են ապահովում ելքն ու մուտք, իսկ իրենք հսկում են քաղաքացիներին: Հնչեցին փոխադարձ վիրավորանքներ: Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով՝ այդ փաստաբանը պրովոկատոր է, ով եկել է սադրելու խաղաղ ցույց անողներին:

Երբ ցույցի մասնակիցները արդեն ցրվեցին, փաստաբանը այլևս չէր պնդում, որ պետք է դատարան մտնի: Միհրան Պողոսյանը Վահագն Հարությունյանի պաշտպանն է, ով մեղադրվում է Մարտի 1-ին 10 հոգու սպանության պատճառ դարձած փամփուշտները կեղծելու մեջ:

Մանրամասները տեսանյութում: