Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը». Նիկոլ Փաշինյան

«Դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար ու սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլ ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի անունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ իր ելույթում: «ՀՀ ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են իրագործվում ժողովրդի դեմ: Որքանով է սա հիմնավորված՝ բոլորովին ուրիշ խնդրր է, բայց որ չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի գործելու բավարար լեգիտիմություն և որը սպառնալիք է երկրի բնականոն կյանքին, կայությանն ու անվտանգությանը: Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից պարտավորվել եմ որևէ միջամտություն չունենալ, բայց ցավոք չեմ կարող երաշխավորել, որ համակարգը չի ենթարկվում ստվերային ազդեցությունների՝ նախկին կոռումպացված համակարգի կողմից»:

Փաշինյանը նշեց, որ հույս ուներ, թե բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց գործունեությունը և արժեհամակարգըը անհամապատասխան են նոր Հայաստանի ձգտումներին, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից. «Նման բան, սակայն, տեղի չունեցավ ու դատական համակարգի վստահությանն արժանանալու հնարավորությունը համարում եմ սպառված: Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը. պետք է հանրությանը տեղեկատվություն ունենա նրանց քաղաքական կապերի, ծագումնաբանության, գործունեության և այլ հատկանիշների մասին: Երկորդ՝ ՄԻԵԴ-ի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումների հեղիանակ դատավորները պետք է հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Երրորդ, նրանք, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող անաչառ լինել, հրաժարական պետք է տան»:

Փաշինյանն անդրադարձավ նաև անցումային արդարադաության մեխանիզմների ներդրմանը: