Search
Close this search box.

Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին. որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ

Այս նյութը գրում եմ հատուկ բոլոր այն կառույցների համար,ովքեր փորձում են Վարչապետի կոչը նույնականացնել սահմանադրական կարգի տապալման հետ և որակել որպես ճնշում արդարադատության նկատմամբ:

Նախորդ նյութում նշել էի,որ իր կոչով Վարչապետը ընդհակառակը վերականգնում է սահմանադրական կարգը,հանցավոր ռեժիմի մնացուկ դատավորներից դատական իշխանությունը ազատագրելով և ժողովրդին վերադարձնելով:
Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը:
Ըստ աղբյուրի Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ

Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ Քրեական Դատարանի Նախագահ
Արշակ Վարդանյան Վերաքննիչ Քրեական Դատարանի Դատավոր
Մխիթար Պապոյան Վերաքննիչ Քրեական Դատարանի Դատավոր՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ
Դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:

Սակայն աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել:
Վերոնշյալ անձիք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը և գործը ուղարկել Սահմանադրական Դատարան,որպեսզի Սահմանադրական Դատարանը որոշի թե արդյոք

Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է թե ոչ:
Եթե դա նրանց հաջողվեր,ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ:
Վերաքննիչ Դատարանը,Վազգեն Ռշտունու գլխավորությամբ ՝այն հիմքով,որ գործը կասեցված է և գտնվում է Սահմանադրական Դատարանում մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Գլխավոր Դատախազի բողոքը :
Սահմանադրական Դատարանը ՀՀԿ ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ և որոշում կայացներ ,որ Քոչարյանի արարքների հետևանքով Սահմանադրական կարգը չի տապալվել:
Եվ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ազատվում էր իր հիմնական մեղադրանքից՝ Սահմանադրական Կարգի տապալումից:
Նույն աղբյուրը նաև նշել է,որ Քոչարյանը և պաշտպանական կողմը նախօրոք տեղյակ են եղել կայացվելիք որոշումից,ավելին այն քննարկվել է իրենց հետ:

Նրանց խաղաքարտերը խառնվել են, երբ ԱԺ Պատգամավոր Հայկ Սարգսյանը ահազանգել է դավադրության մասին և կոչ արել ժողովրդին հավաքել Նոր Նորքի դատարանի մոտ:
Ստիպված Քոչարյանին դատարան չեն բերել,մտավախություն ունենալով որ ժողովուրդը չի թողնի նրան հեռանալ դատարանից:
Այն մասին ,որ Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին վկայում է նաև այն հանգամանքը,որ ըստ նույն աղբյուրի Ռ,Քոչարյանը Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո,առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու հեռացել 1է այնտեղից,նախորոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով:
Այստեղ արդեն հարցեր են առաջանում նաև Արդարադատության Նախարար Զեյնալյանին:
Կարծում եմ,այս պարագայում խոսել արդարադատությանը միջամտելու ,կամ ընդհանրապես դատական համակարգի մասին ավելորդ է:
Այն ոչ միայն չկա Հայաստանում,այլ պետք է ազատագրվի և նոր ստեղծվի:

Այնպես որ,խորհուրդս Վարչապետի գործողություններում անօրինականությունների հիմքեր փնտրողներին՝ եթե վերը նկարագրվածի 10 % -ը ճիշտ է,ապա մենք գործ ունենք ՀՀ Պետության և ժողովրդի դեմ պլանավորված դավադրության հետ,որին մասնակցել են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորներ,այլ ոչ թե արդարադատության հետ և Վարչապետը պարտավոր է կանխել և վնասազերծել,իսկ հարուցված քրեական գործով պետք է պարզվեն դավադիրների ողջ շրջանակը:
Այնպես որ հանգիստ նստեք տեղներդ և սպասեք զարգացումներին:

Արտակ Գալստյան
Իրավապաշտպան