Search
Close this search box.

Փոխադարձ ատելության դրսևորումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար. Իվետա Տոնոյան

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է.

Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:
Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:
Փոխադարձ ատելության դրսևորումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար: Ոչ ոք կասկածի տակ չի կարող առնել այն հանգամանքը, որ իրավունքի գերակայությունը այլընտրանք չպետք է ունենա, սակայն դրա ապահովման ճանապարհը պետք է քաղաքակիրթ լինի: