Search
Close this search box.

Ձեր կյանքը կոռուպցիայի դարբնոց է. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ձեր կյանքը կոռուպցիայի դարբնոց է… մի արատավորված պատմություն… Եվ ասում եք՝ հասարակությանը սևի ու սպիտակի մի բաժանե՞ք…
Իսկ ինչ պետք է անե՞լ… այն հանցագործ կլանի հետ, երբ մարդկանց տարիներ շարունակ ստրկացրել և աղքատացրել է, դաժանորեն ոչնչացրել, հուսախաբ արել… ասենք դուք այլևս սպիտակ ե՞ք…
Քանի դեռ հասարակության մեջ ապրում են այնպիսի մարդիկ՝ ովքեր աղերս չունեն հիշողության կորստի հետ, ապա դուք և ձեր տիպաժը մշտապես մնալու է «քյոմուր» սև…

Հ.Գ. Եվ ձեզ երբեք չնույնականացնեք հասարակության հետ… դուք այս հասարակությունից կիլոմետրերով հեռու եք եղել ու հեռու էլ կմնաք… դուք ձեզ էնքան եք մխտռել, արատավորել, որ աշխարհում ոչ մի քիմիական նյութ ձեր վրայից չի կարող հանել այդ կեղտը…
Հ.Գ. Հուզիչ ընտանեկան լուսանկարներ եք տեղադրում… մարդկայնորեն հասկանում եմ, իրապես սերն ու կարոտը դառը զգացողություններ են… բայց հասկացեք, զոհվել են անմեղ տղաներ և ինչ֊որ մեկը պետք է պատասխան տա այդ սպանությունների համար, թե ոչ…. թե Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի և մյուսների ծնողները մարդ չեն, չունեն զգացողություն և չեն սիրում կամ կարոտում իրենց զավակներին…
Ինչպես ասում էր արձակագիր Վիկտոր Բալայանը՝ Վերադարձրեք կապույտ թռչունը… կամ Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ… այո’, վերադարձրեք մեզ մեր կյանքը, իսկ անցյալը դեռ երկար է ապրելու, դա նկատի ունեցեք…