Search
Close this search box.

«Ավելի անասուն բան չկա ֆուտբոլում, քան էդ տեսակ պարտությունը»․ Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Էս վիճակը միայն կարամ համեմատեմ էն զգացման հետ, որ լինում են ֆուտբոլային խաղեր, երբ թույն ֆուտբոլ ես խաղում, կոմբինացիոն, գրագետ, տեխնիկապես ու տակտիկապես հակառակորդիդ ոչնչացնում ես, բայց հակառակորդդ գոլ ա խփում խաղավարտին մոտ ու հաղթում ա խաղը։

Ավելի անասուն բան չկա ֆուտբոլում, քան էդ տեսակ պարտությունը…

Բայց, բարեբախտաբար, դեռ պատասխան հանդիպում կա»։