Search
Close this search box.

«Որոշ դատավորներ ոչ միայն հետևություններ չեն անում, այլ, ընդհակառակը գործում են հին մեթոդներով». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անկախ նրանից, թե դատավորների որ մասն է կողմնակից «զանգովի» կամ «փողային» արդարադատության վերացմանը, փաստը մնում է փաստ, որ նրանցից շատերն ուղղակիորեն դեռ գործում են արատավոր արժեքների տրամաբանությամբ: Անցած մեկ տարին ցույց տվեց, որ գործող բոլոր դատավորներն էլ ունեին շանս նոր արժեքներին եւ համակարգին ինտեգրվելու… Նրանք պետք է որդեգրեին այդ արժեքները, քանի որ նախկին գերարատավորված արժեքները, հարաբերություններն այլևս շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծել և այսօր էլ վստահ եմ, որ այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ ամենախիստ ձևով օրինական միջոցներով կկասեցվի…

Հ.Գ. Չնայած այս ամենի գիտակցմանը որոշ դատավորներ ոչ միայն հետևություններ չեն անում, այլ, ընդհակառակը գործում են հին մեթոդներով…
Այս իրավիճակում հապաղել պետք չէ և պետք է դիմել կտրուկ միջոցների… չէ՞ որ ժողովրդական ցասումի «սահմանված» ադապտացիոն ցիկլը վաղուց անցել է, իսկ ոմանք դեռ հասարակության նյարդերի հետ են խաղում…