Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եվրատեսիլ 2019»–ում հաղթողը Նիդերլանդների ներկայացուցիչն է

«Եվրատեսիլ 2019»–ում հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը` Arcade երգով։

Ժյուրիի քվեարկությամբ եռյակը հետևյալն էր` առաջին տեղ` Շվեդիա, երկրորդ տեղ` Հյուսիսային Մակեդոնիա, երրորդ տեղ` Նիդերլանդներ։ Հեռուստադիտողների քվեարկությունը, սակայն, ամեն ինչ փոխեց։ Լսարանը Հյուսիսային Մակեդոնիային տվեց 58, Շվեդիային` 193, Նիդերլանդներին` 263 միավոր։

Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում առաջին տեղում Նիդերլանդներն է, երկրորդ տեղում` Իտալիան, երրորդ տեղում` Ռուսաստանը։

«Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով անցկացվող մրցույթի եզրափակչում 41 երկրից 26-ն են։ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը կիսաեզրափակչում դուրս մնաց պայքարից։

Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մալթայի ներկայացուցիչները։ Այսօր նրանց միացան նաև նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։