Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. 42-ամյա քաղաքացին ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի մոտ բենզին է լցրել իր վրա և փորձել է ինքնահրկիզվել

Երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ քաղաքացին բենզինը լցրել է իր վրա և մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նա հայտնել է, որ սոցիալական խնդիրների պատճառով բենզինը լցրել է իր վրա և ցանկացել է ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել։

Կայքի  եղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Մխիթար Ա.-ն է։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։