Search
Close this search box.

Ադրբեջանի ՖՖԱ-ն՝ Մխիթարյանի մասին

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամադովը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ոչինչ չի սպառնում՝ մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար:

«Մեր պատկան մարմիններն ՈՒԵՖԱ-ին երաշխիքներ են ներկայացրել Մխիթարյանի՝ Բաքու գալու վերաբերյալ: Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման հետ կապված:

Երբ «Արսենալ»-ը դեռ եզրափակիչ դուրս չէր եկել, մենք ՈԵՖԱ-ից երաշխիք ապահովելու պահանջ էինք ստացել և ձեռնարկել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները Մխիթարյանի՝ Բաքու ժամանելու հետ կապված»: