Search
Close this search box.

«Գնանք Բիշքեկ, շուտ գանք». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնանք Բիշքեկ, շուտ գանք»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով կլինի Ղրղզստանի Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այցի շրջանակում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Ղազախստանի խորհրդարանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Դաստանբեկ Ջումաբեկովի հետ: