Search
Close this search box.

Google-ը որոշել է Եվրատեսիլի հավանական հաղթողին

Google որոնողական համակարգը հայտնել է «Եվրատեսիլ 2019»-ի հավանական հաղթողի անունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, համակարգը մրցույթի մասնակիցների անունների որոնման հիման կազմել է մրցույթի եզրափակչի հավանական աղյուսակը:

Ըստ որոնողական համակարգի՝ «Եվրատեսիլ 2019»-ում կհաղթի Ֆրանսիայի ներկայացուցիչը: Google-ի արդյունքներով երկրորդ տեղում կլինի Իսլանդիան, երրորդը՝ Ռուսաստանը: Լավագույն հնգյակի մեջ կլինեն նաև Նիդերլանդներն ու Բելառուսը:

Ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2017թ. իրենց համակարգը ճիշտ էր գուշակել մրցույթի հաղթողին:

«Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին: Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը մայիսի 16-ի երկրորդ կիսաեզրափակչում դուրս է մնացել պայքարից: