Search
Close this search box.

Աշխարհի ամենաարագընթաց մեքենան արժե 3 մլն դոլար

CNN-ը ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց մարդատար ավտոմեքենան, որը փողոցային երթևեկության համար նախատեսված ամենաարագ մոդելն է:

Ֆրանսիական Bugatti Chiron սուպերքարը համալրված 1500 ձիաուժ հզորություն զարգացնող շարժիչով, որի շնորհիվ 100 կմ/ժամը մեքենան հաղթահարում է 2.5 վայրկյանում, մինչդեռ առավելագույն արագությունը կազմում է 418 կմ/ժամ:

Մեքենան առանձնանում է ոչ միայն տեխնիկական բնութագրիչներով, այլև աչքի ընկնող ու գրավիչ տեսքով, հարմարավետությամբ և կառավարման համակարգով:

Մեքենան երկտեղանի է, ինչն էլ ավելի հարմարավետ է դարձնում մեծ տարածք զբաղեցնող սրահի կառավարումը: Ինտերիերն ամբողջությամբ պատված է կաշվով:

Շքեղ դասի ամենաարագ մեքենայի արժեքը կազմում է 3 մլն դոլար: