Search
Close this search box.

«Եվրատեսիլ 2019»․ Ո՞ր երկրներն անցան եզրափակիչ

Թել Ավիվում  ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երկրորդ կիսաեզրափակիչը։ Առաջինը ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը՝ «Walking Out» երգով։

Այնուհետեւ իրենց ելույթներով ներկայացան Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները։

Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկին չհաջողվեց հայտնվել եզրափակչում, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 18-ին։

Քեարկության արդյունքում եզրափակիչ անցան 10 երկրների ներկայացուցիչները՝ Մակեդոնիա, Նիդերլանդներ, Ալբանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Դանիա, Նորվեգիա, Շվեցարիա,  Մալթա։