Search
Close this search box.

Շիրակի պետական համալսարանի ուսանողների բաց նամակը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. ֆոտո

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՇՊՀ-ի «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի» պատմության բաժնի առկա 2-րդ կուրսի ուսանողների բողոքը (Տես՝ մեր դիմումը ռեկտորի պաշտոնակատարին կից)

Առ այսօր մենք հաստատում ենք ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարին ուղղված մեր դիմումի ամեն բառն ու պահանջը: Ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը Վարդիթեր Աբրահամյանի և նրա ամուսնու հետ ունեն շատ ջերմ ընտանեկան հարաբերություններ, և պարոն Սերոբյանը պաշտպանում է իր մտերիմ դասախոսին ՝ Վ. Աբրահամյանին: Մարտի 27-ից մենք «Հայոց պատմություն» առարկայի դասերին չենք հաճախել և այս պահին մեզ սպառնում են, որ կրեդիտ պարտք կունենանք և զգալի գումարներ կրկնակի կմուծենք համալսարանի բյուջեին այն դեպքում, երբ վարձավճարները, ըստ մեր պայմանագրի, արդեն մուծել ենք,բայց կրթական ծառայություն մեզ չի մատուցվում: Փոխանակ պարոն Սերոբյանը հարցը ժամանակին լուծեր՝ զբաղված էր մեր պահանջի հետևում ինչ-որ ուղղորդողներ կամ մութ ուժեր փնտրելով:
Մենք ամբողջ կուրսով զարմացած ենք, որ 2018թ.-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո ուսանողների հետ կարող են խոսել վերջնագրերի լեզվով և առաջ մղել ծանոթ-մտերիմ հարաբերությունների առաջնահերթությունը որակյալ կրթության փոխարեն:
Մենք պահանջատեր ենք մեր որակյալ կրթության իրավունքի համար և խնդրում ենք Ձեզ արձագանքել մեր բաց նամակին:

Հարգանքով և սիրով պատմության բաժնի առկա 2-րդ կուրսի ուսանողներ

Օֆելյա Բուլբուլյան-ի լուսանկարը:

Օֆելյա Բուլբուլյան-ի լուսանկարը: