Search
Close this search box.

Շորթիչները բռնաբարել են պարտապան տղամարդուն

Սանկտ-Պետերբուրգի քննիչները բացահայտել են չորս տարվա վաղեմության հանցագործությունը, երբ փողոցում երկու տղամարդ պահանջել են տեղի բնակչից 7000 դոլար՝ գոյություն չունեցող պարտքի դիմաց: Մերժում ստանալուց հետո տուժողին բռնաբարել են և խլել նրա մոտ եղած ամբողջ դրամը:

Քրեական գործի նախաքննությունը վերահսկում էր Սանկտ Պետերբուրգի քրեական հետախուզության վարչությունը և Լենինգրադի շրջանի ԴԱԾ-ի վարչությունը: Ավելի վաղ ձերբակալվել էր 27-ամյա եկվոր կասկածյալը, իսկ օրերս ձերբակալվել է 33-ամյա երկրորդ հանցակիցը:

«Հարուցվել է երկու քրեական գործ. Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի «շորթում» և ՌԴ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերի «մի խումբ անձանց կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև առանձնակի դաժանությամբ կատարվածները» մեղադրանքով», – ասվել է «Регион online»-ին Սանկտ-Պետերբուրգի քննչական կոմիտեի վարչությունում:

Հանցագործությունը կատարվել է 2015 թ-ի փետրվարին, , ենթադրյալ հանցագործները, տուժողին սպառնալով ատրճանակով և էլեկտրաշոկերով, սկզբում բռնաբարել են, ապա խլել են 6.5 հազար ԱՄՆ դոլար և անհետացել: