Search
Close this search box.

Արմավիրի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները բողոքի ակցիա է անում մարզպետարանի դիմաց

Այսօր՝ ժամը 09։00-ից, Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը՝ ի նշան բողոքի, ոտքով եկել և հավաքվել են Արմավիրի մարզպետարանի դիմաց, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, որպեսզի վերջինս հստակ պատասխան տա, թե ում միջամտության արդյունքում են դպրոցի երկարամյա տնօրեն Մաշա Իվանյանին փորձում ազատել աշխատանքից։

«Մենք պահանջում ենք, որպեսզի դպրոցի բնականոն աշխատանքը ինչ-որ մարդկանց կողմից չխաթարվի։ Մենք շատ լավ գիտենք, որ այս ամենն ուղղորդված է։ Եթե մեր բարձրացրած խնդիրը չլուծվի, ապա շարունակելու ենք դասադուլ, գործադուլ, ու այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է մարզի ղեկավարության վրա»,– ասել է ցուցարարներից մեկը։