Search
Close this search box.

Դատարանը դեռ պետք է որոշի, արդյո՞ք Բակո Սահակյանը ՀՀ-ում հեղինակություն ունի. Արտակ Գալստյան

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար Բակո Սահակյանի երաշխավորությունը ընդունելու համար դատարանը առաջնահերթ պետք է փաստերի հիման վրա որոշի,թե արդյո՞ք Բակո Սահակյանը Հայաստանում ունի հեղինակություն։
Այն, որ նա Արցախի նախագահն է՝ դեռ չի նշանակում, որ նա Հայաստանում հեղինակություն ունի, առավել ևս այն պարագայում, որ Արցախի ընդիմությունը մեղադրում է նրան Արցախի Սահմանադրության խախտմամբ նախագահական երրորդ ժամկետում ընտրվելու մեջ։
Որպես համեմատություն նշեմ՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նույնպես զբաղեցրել են ՀՀ Նախագահի աթոռը, բայց ինչպես ցույց տվեց կյանքը նրանց հեղինակությունը զրոյից էլ ցածր է։
Բացի այդ՝ դատարանը դեռ պետք է պարզի,թե արդյո՞ք 2008 թ մարտի մեկին, հանցագործ ռեժիմի իշխանությունը պաշտպանելու համար, Արցախի Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները Հայաստան ուղարկած Նախագահ Բակո Սահակյանը ընդհանրապես կարա հեղինակություն ունենա, թե՞ Հայաստանում և թե՞ Արցախում։

Արտակ Գալստյան