Search
Close this search box.

Երկու տղամարդ, ձանձրույթից ազատվելու համար, ցանկացել են զվարճանալ՝ բռնաբարելով թոշակառուին և նրան հյուրընկալած կնոջը

Բազարնըյ Կուրաբալակի շրջանում դատարանի առաջ կկանգնեն 38 և 30 տարեկան երկու տեղի բնակիչներ, որոնք մեղադրվում են թոշակառուին և նրա ծանոթուհուն բռնաբարելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 16-ին: 62-ամյա թոշակառուի տանը հյուրընկալել են Բազար-Կարաբուլակի շրջանի գյուղերից մեկի մի քանի բնակիչ, այդ թվում՝ երկու երիտասարդ տղամարդ և 48-ամյա մի կին: Գինարբուքի ընթացքում տղամարդիկ ձանձրացել են՝ զվարճալի տեսարաններիի պակաս էին զգում:

«Նրանց մոտ առաջացել էր զվարճանքի կազմակերպման հանցավոր մտադրություն, որտեղ ըստ իրենց սցենարի՝ գործող անձիք պիտի լինեին 62-ամյա տանտերը և 48-ամյա հյուրընկլվող կնը: Խոշտանգելով կնոջը և տարեց տղամարդուն, չարագործները՝ նախնական պայմանավորվածություն ունեցող անձանց խմբով, սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել նրանց նկատմամբ», – պատմել են Սարատովի մարզի քննչական կոմիտեի վարչությունում չարագործների «զվարճանքի» մասին:

Կնոջը հաջողվել է փախչել և ոստիկանությանը պատմել բռնաբարության մասին: Հարձակվողներին կարողացել են օպերատիվ կերպով ձերբակալել: Նախաքննության ընթացքում մեղադրյալները ամբողջովին խոստովանել են հանցագործությունը: Գործը փոխանցվել է դատարան: