Search
Close this search box.

Արցախի նախագահները կաշխատեն վաղը գալ. Քոչարյանի պաշտպան

«Բակո Սահակյանը վաղը պաշտոնական հանդիպում ունի, եւ ցանկալի չէր, որ դրան չգնա, բայց քանի որ դատարանը բացառեց այլ տարբերակ, ես կարծում եմ, որ նրանք երկուսով վաղը կգան, կաշխատեն գալ, ես այդպես գիտեմ»,- այսօրվա նիստից հետո դատարանի բակում քիչ առաջ հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արշակ Կարապետյանի առերեսմանը, Հայկ Ալումյանն ասաց. «Մենք, որպես իրավաբաններ, կարծում ենք, որ առերեսում կարող է տեղի ունենալ միայն այն անձանց միջեւ, ովքեր մինչ այդ ցուցմունք են տվել, իսկ երբ սկսվել է առերեսումը, Քոչարյանը այդտեղ չի եղել, չի ուզել մասնակցել, այսինքն՝ Արշակ Կարապետյանն առերեսվել է միայնակ»։