Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՊՆ համարանիշներով КамАЗ-ը բախվել է գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային. քաղաքացին մի քանի մետր բարձրությունից ընկել է

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում 59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ցուցանակը տեղադրողը, ով եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։