Search
Close this search box.

ՖՈՏՈ. Առեղծվածային դեպք Արարատի մարզում. Այնթապ գյուղում՝ առվակի մեջ, հայտնաբերվել է մարդու գանգ

Այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 3-րդ փողոցում առվակի մեջ մարդու գանգ կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  ոստիկանները նշված փողոցի 28 տան դիմաց անցնող առվակում հայտնաբերել են մարդու գանգը և այն ոստիկանութան Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Անահիտ Միքայելյանի որոշմամբ փաթեթասվորվել և ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու համար գանգը արական թե իգական սեռի է պատկանում:

Փաստի առթիվ հետաքննիչ Ա. Միքայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: