Search
Close this search box.

«Փաստ». Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը գաղտնի այցելել խորհրդարան և հանդիպել Արարատ Միրզոյանին

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ ԱԺ-ում է եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ ականատեսների, նա շտապել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ:

Հատկանշականն այն է, որ հանդիպումից հետո Աշոտյանն արագ հեռացել է խորհրդարանից: Թե ինչ խնդիրներ են քննարկել Միրզոյանն ու Աշոտյանը, դժվար է ասել: Դժվար է նաև ասել, թե ում նախաձեռնությամբ է եղել հանդիպումը:

Այստեղ հետաքրքրականն այն է, որ այցը կայացել է խիստ գաղտնիության պայմաններում, և առ այսօր ո՛չ Աշոտյանը, ո՛չ Միրզոյանն այս հանդիպման մասին չեն բարձրաձայնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: