Search
Close this search box.

ԿԳՆ-ն հրապարակել է այն դպրոցների ցանկը, որտեղ ծնողներին կօգնեն հայտագրել առաջին դասարանցի երեխաներին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակել է այն դպրոցների ցանկը, որտեղ տեխնիկական աջակցություն են տրամադրելու առաջին դասարանցիների այն ծնողներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չեն ունենա ինքնուրույն հայտագրել երեխային:

Հայտնի է, որ այս տարի առաջին դասարանցիների ընդունելության հայտագրումը իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով՝ մայիսի 15-ից սկսած՝ https://hayt.emis.am/ կայքում: Ծրագիրն առայժմ պիլոտային է եւ այս տարի կգործի միայն Երեւանում:

Ստորև ներկայացնում ենք ավագ դպրոցների ցանկը, որոնք տեխնիկական աջակցություն են ցուցաբերելու ծնողներին` առցանց հայտագրման ընթացքում.

1.«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց, տնօրեն՝ Աննա Մարուխյան, հասցե՝ Երևան, Խանջյան փող., 9 շենք (Կենտրոն վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-526471 ,+374-10-526421
2.Երևանի Ավ.Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, տնօրեն՝ Անահիտ Կիրակոսյան,  հասցե՝ Երևան, Նոր Արեշ, 9-րդ փողոց, 53 շենք  (Էրեբունի վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-450730, +374-10-458925
3.Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց, տնօրեն՝ Ռաֆայել Բարսեղյան, հասցե՝ Երևան, Ֆրունզեի փող., 56 շենք (Շենգավիթ վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-480922 , +374-10-480111
4.Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, տնօրեն՝ Կարինե Հովակիմյան, հասցե՝ Երևան, Արզումանյան փող., 8 շենք (Աջափնյակ վարչ. շրջան), հեռ.` +374-10-391070,  +374-10-391020
5.Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց, տնօրեն՝ Նելսիկ Էլոյան, հասցե՝ Երևան, Պարույր Սևակի փող., 11 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-281332,  +374-10-281381
6.Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց, տնօրեն՝ Կլարա Ջհանգիրյան, հասցե՝ Երևան, Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Նելսոն Ստեփանյան փող., 3 շենք (Նոր Նորք վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-635570, +374-10-646100
7.Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց,  տնօրեն՝ Հերմինե Դավթյան, հասցե՝  Երևան, Սունդուկյան փող., 78 շենք (Արաբկիր վարչ. շրջան), հեռ.՝  +374-10-227366 , +374-10-224581
8.Երևանի թիվ 170 ավագ դպրոց, տնօրեն՝ Անուշ Հայրյան, հասցե՝ Երևան,Ավան, Թումանյան թաղամաս, 30 շենք (Ավան վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-610930, +374-10-610940
9.Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, տնօրեն՝ Մարիամ Կիրակոսյան, հասցե՝ Երևան, Գուսան Շերամի փող., 103/3 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-746736 , +374-10-746736
10.Երևանի թիվ 195 ավագ դպրոց, տնօրեն՝ Անահիտ Պողոսյան , հասցե՝ Երևան, 15-րդ թաղամաս, Մազմանյան փող., 5ա շենք  (Աջափնյակ վարչ. շրջան), հեռ.՝+374-10-359555
11.Երևան թիվ 198 ավագ դպրոց, տնօրեն՝ Արտաշես Թորոսյան, հասցե՝ Երևան,Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, Վիլնյուսի փող., 13/1 շենք (Նոր Նորք վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-667250: