Search
Close this search box.

Հովիկ Աբրահամյանի վարորդը դատի է տվել Բնապահպանական տեսչությանը

«Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն դատի է տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մխչյան ֆիշ» ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին։ Պետռեգիստրի բազայից տեղեկացանք նմանատիպ մեկ այլ ընկերության՝ «Մխչյան ֆիշ ֆուդ»-ի մասին, որն էլ գրանցված է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի անունով։