Search
Close this search box.

«Փաստորեն, ՀՅԴ երիտթևի մտքի ճախրանքն է». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օհո… Բոլորս զարմացած էինք, թե ինչպես են հավերը հայտնվել ԱԺ դիմաց: Փաստորեն, ՀՅԴ երիտթևի մտքի ճախրանքն է…. Այն, որ այսօրվա ԱԺ-ն հեռու է երազանքի պառլամենտից, դրանում խոսք չկա, բայց որ ՀՅԴ երիտասարդները կարող էին հանդուրժել նախկին անասնագոմերն ու անասնաֆերմաները, իսկ այ էս մեկի հետ խնդիր ունեն, դա երևակայությունից վեր էր: Գոնե նման ակցիաների վերջում շնորհակալություն հայտնեք այս իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին, որ ԱԺ-ին ճաղերի հետևից չեք նայում, անգամ ձեր հավերին եք անցկացնում ու մարգագետիններում արածացնում… Որ ճաղերը չհանեին, դարպասներն էլ չբացեին, ձեր հավերը որտե՞ղ էիք արածացնելու…. Քոչարյանիզմի շրջանում, երբ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը իշխանության հենարանն էին, այդ նույն ճաղերի հետևից իմ և ժողովրդի վրա նռնակներ նետվեցին 2004թ. ապրիլի 13-ի լույս գիշերը ու մենք քիչ հետո պառկած էինք մասիվի հիվանդանոցի մահճակալներին… Այսօր դուք եք ոստիկանների վրա դրամապանակ շպրտում ու բարեբախտաբար չեք հայտնվում ճաղավանդակների հետևում կամ հիվանդանոցներում… Ձեր կուսակցության իշխանավարման տարիներին մարդիկ ոչ մի բան չանելու համար էին հայտնվում ճաղավանդակներից այն կողմ…. Մի հատ էլ կուսակցական բլանկի վրա շնորհակալագիր Նիկոլ Փաշինյանին դրա համար ուղարկեք… Մի խոսքով՝ երեք շնորհակալագիր Նիկոլ Փաշինյանին: Բա ասում էիք՝ բան չի փոխվել: