Search
Close this search box.

Ահազանգ. սննդի կետերից մեկում միսը մարգանցովկայում լվանում են, նոր օգտագործում

Սննդի կետերից մեկում միսը լվանում են Կալիումի պերմանգանատով (մարգանցովկայով)՝ մսին թարմ տեսք հաղորդալու համար: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը`հղում տալով իր խմբակցություն ահազանգողին:

Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ նման դեպքեր արձանագրե՞լ են: «Նման դեպքեր մենք չենք բացահայտել, նման ահազանգեր չենք ունեցել»:

Մարգանցովկայի վնասակարության մասին խոսելիս էլ ասաց․

«Դա բակտերիոսպան դեղամիջոց է, ախտահանության ամար կիրառվող, այսինքն՝ հնարավոր է դա օգտագործվի ինչ-որ բան ախտազերծելու համար: Բայց թույլատրելի չի,պետք է լինի միսը պիտանելիության ժամկետում»: