Search
Close this search box.

Ծեծկռտուք Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակազմում անառողջ մթնոլորտ է տիրում, որը հանգեցրել է ծեծկռտուքի։ Մասնավորապես՝ բռնություն է գործադրվել հիվանդանոցի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանի նկատմամբ։ Վիճաբանության մյուս կողմը եւս հվանդանոցի տնտեսական մասի աշխատակից է, ով վերջերս է նշանակվել տնօրենի կողմից եւ համարվում է նրա «մարդը»։

«Փաստինֆո»-ն փորձեց կատարվածի հանգամանքները ճշտել տուժողից, ով ակնհայտ կաշկանդված էր եւ նախընտրում էր չխոսել։ Միջադեպի մասին լրագրողի հարցին ի պատասխան Վաչե Գյոզալյանն ասաց․ «Ինչ կարեւոր է»։ Մեր հաջորդ հարցին՝ արդյոք կատարվածի մասին տեղյակ պահե՞լ է հիվանդանոցի տնօրեն Արման Հովհաննիսյանին՝ մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց, իսկ երբ հետաքրքրվեցիք, թե որն է եղել տնօրենի արձագանքը՝ տուժածը խնդրեց ավելի ուշ զանգել։

Երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ՝ նա ասաց, որ ցանկություն չունի այդ մասին խոսել: