Search
Close this search box.

«Դատախազները տռզած պաշտոնյաներից դարձել են սրբե՞ր». պատգամավորը՝ Արթուր Դավթյանին

Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համակարգում կոռուպցիայի մակարդակը, արդյոք ռիսկերը բարձր են, թե՞ ոչ, ի՞նչ եք նախաձեռնում դրա դեմ պայքարի համար»,- դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը: «Հնարավոր կողմնակալ մոտեցումները ժամ առաջ բացահայտել, պատճառները վերացնել, պատասխանատվության հարցը բարձրացնել: Պետք է ունենանք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Կարող եմ ասել, որ համակարգում հաջողվել է ձևավորել այդ մթնոլորտը»,- պատասխանեց դատախազը: Առաքելյանն ասաց, որ դեռևս խորհրդային տարիներից հանրային գիտակցության մեջ ձևավորված համոզմունք կա, ըստ որի՝ դատախազները ամենակոռումպացված, «տռզած» պաշտոնյաներն են: «Դա այլևս չի՞ համապատասխանում իրականությանը, այլևս սրբե՞ր են դատախազները»,- հարցրեց պատգամավորը:

«Չեմ կարծում, որ մարդիկ երկու տեսակի են լինում՝ սրբեր ու կոռուպցիոներներ: Սրբեր երկրի վրա ինձ հայտնի չեն, բայց հանրային այդ գիտակցումը բացառված է այսօրվա համակարգում»,- պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: