Search
Close this search box.

«Բա վերջներս ի՞նչ է լինելու պարոն պրիմիեր մինիստր». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունն արգելելու համար փաստեր են պետք։ Նախկինում էլ ասել էր, որ Սերժ Սարգսյանին դատելու համար փաստեր են պետք։

Ստացվում է, որ նախկին ռեժիմի հանցագործներին բռնելու համար «փաստեր են պետք», իսկ Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին բանտում պահելու համար փաստեր պետք չեն։ Բա վերջներս ի՞նչ է լինելու պարոն պրիմիեր մինիստր»։