Search
Close this search box.

Առանձնակի դաժանությամբ սպանություն Արարատի մարզում. 26-ամյա երիտասարդը սպանել է 30-ամյա կնոջը

Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մաիսիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շահումյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նրա մարմի վրա կան բազմաթիվ վնասվածքներ։ Մինչ դիակի զննություն էր կատարում դատական բժիշկը, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ Մ. Ասատրյանին սպանել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Օհանյանը, ում էլ կարճ ժամանակում հայտնաբերել են։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Mitsubisհi Pajero մակնիշի 99 ՕP 996 համարանիշի ավտոմեքենան, որով Հ. Օհանյանն ու Մ. Ասատրյանը մեկնել են Այնթափ գյուղի հատվածում գտնվող դաշտամիջյան հատված և անտեղ Հ. Օհանյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Մ. Ասատրյանը գիտակցության չգալով՝ մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ Հ. Օհանյանը Մ. Ասատրյանին ծեծի է ենթարկել ռետինե խողովակով, պտուտակի բանալիով (ключ)։