Search
Close this search box.

«Ժամանակ». «Գործուղում»՝ ՊԵԿ-ից. Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սանիկը լքում է հարկայինի պետի պաշտոնը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ուշագրավ վերադասավորումներ են տեղի ունենում Ռոբերտ Քոչարյանի բիզնես-կայսրությունում։

Մասնավորապես՝ ՊԵԿ Արաբկիրի հարկայինի պետ Տիգրան Մարտիրոսյանը, ով երգչուհի Լանա Խաչատրյանի ամուսինն է, և ում հարսանիքի քավորը Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը, «գործուղվում» է «Նաիրի Ինշուրանս»՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ։ Մարտիրոսյանը ՊԵԿ-ում կառույցի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի «պռախոդն» է համարվում և իր սրընթաց կարիերայի համար պարտական է Ռաֆիկ Մաշադյանին։ Զարմանալի է, որ կարիերայի պիկին և բացարձակ անձեռնմխելի լինելով, Սիրուշոյի և Լևոնի սանիկը լքում է ՊԵԿ-ը՝ հօգուտ Քոչարյանների։

Նման պայմաններում մի քիչ անհավատալի է պատկերացնել իրականացվելիք տնտեսական հեղափոխությունը, երբ ՊԵԿ պաշտոնյան իր հետ Քոչարյանի ընկերություն է տանելու, ասենք, ողջ տեղեկատվական և օպերատիվ բազան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: