Search
Close this search box.

Սպաները մտնում են զորամասեր, խուզարկում են, ծնողների ուղարկած ամեն ինչն առգրավում են

Զինծառայողներին ընտանիքների կողմից ծանրոցներ ուղարկելու հետ կապված այժմ հետաքննություն է ընթանում, մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Դրա հետ կապված հիմա հետաքննություն է ընթանում, առնվազն հիմնավոր կասկածներ կան, որ որոշ կոռուպցիոն մեխանիզմներ գործում են»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով զինվորներին ծանրոցներ փոխանցող տրանսպորտային միջոցների մասին:

Վարչապետը տեղեկացրեց, որ Գլխավոր Շտաբի պետի հետ խոսել է այդ թեմայով։

«Ասել եմ՝ նման խնդիր եմ դնում, կարո՞ղ եք այդ խնդիրը լուծել, ինձ ասել են՝ ոչ մի պրոբլեմ չկա, կլուծենք, որից հետո մի տարօրինակ բան է եղել: Լուր եմ ստացել, որ սպաները մտնում են զորամասեր, խուզարկում են, ծնողների ուղարկած ամեն ինչն առգրավում են, ես ասել եմ՝ ես ի՞նչ եմ հանձնարարել, դուք ի՞նչ եք իրականացնում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ դրանից հետո գնացել է առաջնագիծ և փորձել զինվորների ուտելիքը։

«Ես անձամբ բացել, կերել եմ, որի արդյունքում վատ եմ զգացել, հանձնարարել եմ էդ ամբողջ ուտելիքները հանել շրջանառությունից, դրանից 2-3 ամիս անց արձանագրել եմ, որ էդ ուտելիքը չի հանվել շրջանառությունից»,- ասաց Փաշինյանը: