Search
Close this search box.

Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է Ազգային ժողովի աշխատակցի դին

Երեկ՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում ամրացված երկաթյա ձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 46-ամյա Ն. Ա.-ի դին։

Կայքի տեղեկություններով՝ Ն. Ա.-ն աշխատում էր ՀՀ ազգային ժողովում՝ որպես նամակների բաժնի ավագ մասնագետ։