Search
Close this search box.

Հեյդարչիկ-Ռեմբո շոուն շարունակվում է. Գագիկ Համբարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնի որդու բանակ զորակոչվելուց և Արցախ ծառայության մեկնելուց հետո Ադրբեջանի մազութոտված բռնակալը՝ Իլհամ Ալիևը, սեփական հասարակությանը համոզելու համար,որ նրա որդին ևս սովորական մահկանացու է, բանակ է ուղարկել և մերթընդմերթ նախագահականի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներով մմկացող հասարակությանը տեղյակ է պահում, թե Հեյդարչիկն ինչպես է ծառայում…Պարզվում է, «զինվոր» Հեյդար Ալիևն այսօր այցելել է հարազատ պապիկի՝ Հեյդար Ալիևի շիրիմին, որն, ըստ պաշտոնական տվյալների, իբրև թե, ծնվել է 1923 թ-ի մայիսի 10-ին…
Այս ամենին չէի անդրադառնա, եթե որևէ մի բանիմաց ազերի-թուրք հավատար, որ Հեյդարչիկը իրոք ծառայում է բանակում…Բաքվում շատ լավ գիտեն, որ Իլհամ բաբայի միակ որդին, ինչպես նաև ավագ դուստրը՝Լ եյլան տառապում են հոգեկան հիվանդությամբ..Իսկ 2-3 տարի առաջ Հեյդարչիկի վիճակն այնքան օրհասական էր, որ վերջինս բուժում էր ստացել Իսրայելում, որի վերաբերյալ տեղեկատվությունը տարածվել էր Իսրայելի կառավարության անդամներից մեկի թեթև ձեռամբ և հրապարակվել էր իսրայելական մամուլում…Իսկ Լեյլայի խելագարություններին ծանոթ են բոլորը.տիկին «да-да-да-да»-ի ռուսաստանյան РТР հեռուստաալիքին տված հարցազրույցը ժամանակին բուռն քննարկումների և ծաղրանքի առիթ դարձավ…
Իլհամ բաբան որդուն իբրև թե բանակ ուղարկելով ոչ միայն կրկնօրինակում է Փաշինյանին, այլև փորձում է բոլորին համոզել, որ Հեյդարչիկն առողջ է և նույնիսկ ծառայում է Պետական Անվտանգության Ծառայության շարքերում…
Ինչպես երևում է՝ Իլհամ բաբան որոշել է մի լավ PR-վել և շարունակում է Հեյդարչիկ-Ռեմբո շոուն միամիտների համար…

Հ.Գ. Ի դեպ, մոռանալով, որ Հեյդարչիկը ծառայում է բանակում և օրերը պետք է անցկացնի զորամասում, ապշերոնյան սուլթանի ընտանիքի անդամները, վերջինիս հետ հաճախակի լուսանկարներ են տեղադրում իրենց սոցցացների էջերում՝ հարց առաջացնելով օգտատերերի մոտ,թե իրականում Հեյդարչիկը ծառայում է բանակում, թե՝ ոչ…

Գագիկ Համբարյան