Search
Close this search box.

«Վատ կանխազգացում ունեի». Մոսկվա-Մուրմանսկ չվերթի տոմսը փոխած ուղևոր

Մուրմանսկի շրջանի բնակչուհի Ալյոնա Մեդվեդևան պատմել է, որ պետք է լիներ «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո այրված Sukhoi Superjet 100 օդանավի ուղևորներից մեկը, սակայն փոխել է տոմսը: Նա նշել է, որ վատ կանխազգացում ուներ: Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը:

«Պետք է Մուրմանսկ վերադառնայի այդ չվերթով, սակայն փոխեցի տոմսը: Անգամ գնելու պահին զգում էի, որ մայիսի 5-ին չեմ մեկնելու: Զանգահարեցի Մոսկվա, տնօրենիս: Նա թույլատրեց ևս երեք օր մնալ Մուրմանսկում, և ես առանց մտածելու փոխեցի տոմսը: Վթարի մասին իմացա ծնողներիցս: Մինչ ուշ գիշեր հետևում էի նորություններին: Շոկի մեջ էի։ 41 զոհ, սարսափելի է»,- պատմել է Ալյոնան:

Հիշեցնենք, որ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է: ՌԴ ՔԿ-ն ուսումնասիրում է օդանավի կործանման հիմնական վարկածները, այդ թվում՝ օդաչուների որակավորման պակասը, տեխնիկական անսարքությունն ու անբարենպաստ եղանակային պայմանները: