Search
Close this search box.

Հերթը հասավ Ս. Սարգսյանի և Միշիկի բիզնեսին. ուսումնասիրվում է «ՁորաՀԷԿ»-ը

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բարձր եկամտաբերությամբ, մոտ 12 մլրդ դրամ շուկայական արժեքով «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն հանցավոր մեխանիզմներով օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ասում են՝ ընկերությունը պատկանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով 2010-11թթ. սեփականատեր էր դարձել բավականին խճճված գործարքների արդյունքում: