Search
Close this search box.

Սրանք քաղաք ղեկավարել չգիտեն, անհեթեթություններով դիմում են իրավապահներին. Դավթաշենի նախկին թաղապետը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին.

«Հարգելի հայրենակիցներ, այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։ Ես ինքս մամուլից տեղեկացա,մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։ Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը, քանի որ ինքս անտեղյակ եմ, ուղղակի կասեմ մի բան, որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելիս, իսկ քանի որ, ինչպես ասել եմ, սրանք քաղաք ղեկավարել չգիտեն, այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին։ Ավելի մանրամասն ՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո կանդրադառնամ»։