Search
Close this search box.

«Ես քեզ սիրում եմ». այրված ինքնաթիռի զոհված բորտուղեկցորդը հասցրել է երկտող թողնել աղջկան

Երիտասարդ բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեևը, որը մինչև վերջին շունչն ամեն ինչ արել է «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 այրվող ինքնաթիռում գտնվող մարդկանց փրկելու համար, հասցրել է երկտող թողնել սիրելի աղջկան։

Շերեմետևոյի օդանավակայանում այրված «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա–Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հերոսաբար զոհված բորտուղեկցորդը հասցրել է մահից առաջ հաղորդագրություն ուղարկել սիրելի աղջկան։

«Ես քեզ սիրում եմ», – գրել է Մաքսիմ Մոիսեևը սիրելի աղջկան` Քսյուշային։

Mash տելեգրամ ալիքի փոխանցմամբ` Մաքսիմի սիրելի աղջիկը նույնպես բորտուղեկցորդուհի է աշխատում։ Աղջիկն այս պահին Մոիսեևի ծնողների կողքին է։

Հայտնի է, որ մահացած բորտուղեկցորդի ընտանիքին 5 մլն ռուբլի կվճարեն։

Աղետից հետո առաջին ժամերին հայտնում էին բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեևի մահվան մասին, սակայն հետո նրա քույրը «Գովորիտ Մոսկվա» պարբերականին ասել էր, որ իր եղբայրը ողջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ պաշտոնական աղբյուրները հայտնում են նրա մահվան մասին։