«Սարքո՞ւմ եք էս դուռը»,- Հանրային ռադիոյում դիմելով դուռը վերանորոգող մարդկանց, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով օգնել:
Արդեն Հանրայինի տաղավարում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե շա՞տ բան է փոխվել վերջին այցից հետո, վարչապետը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ զարմացա, որ մինչև հիմա չի վերանորոգվել»:
Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 14-ին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու դեմ բողոքի ակցիա իրականացնող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները ներխուժել էին Հանրային ռադիոյի շենք, մտել ռադիոստուդիաներից մեկն ու ուղիղ եթեր պահանջել: