Search
Close this search box.

Վախենում եք, որ Սերժ Սարգսյանը էլի կդառնա նախագա՞հ. Մարուքյանը` «Իմ քայլին»

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, պետք է դուրս գան վարչապետի ենթակայությունից և դառնան նախարարություններ։

«Հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, երբ ասաց՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, բայց հիմա այս դահլիճում ձեր կողմից դավաճանվում են այդ թեզիսները»,- դիմելով «Իմ քայլին»՝ ասաց Մարուքյանը:

«Ձեր ելույթներից տպավորություն ստացա, որ դուք մտավախություն ունեք, թե Սերժ Սարգսյանը, հնարավոր ա, նորից դառնա ԱԱԾ պետ, հետո վերամիավորի ոստիկանությունը, դառնա ԱԱԾ-ի և ոստիկանության պետ, հետո՝ Պաշտպանության նախարար, հետո՝ վարչապետ, հետո՝ նախագահ, հետո՝ վարչապետ… Ժողովուրդ ջան, էս ի՞նչ ա: Էդ վտանգները հիմա ձեզ են սպառնում, Սարգսյանն անվերադարձ գնացել ա: Ասում եք՝ Սարգսյանն այն ժամանակ ԱԱԾ-ի ղեկավար ա եղել, դրա համար դա պետք չի դարձնել նախարարություն, բայց դա ի՞նչ ասելու բան ա»,- շարունակեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ դեմ են քվեարկելու նախագծին: