Search
Close this search box.

Ի՞նչ արժե բանակից ազատելը. Մի շարք զինակոչիկների մայրեր հայտնվել են ամբաստանյալի աթոռին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին:

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ թեեւ նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայության համար ավելի հարմար վայր, բայց եւ վերջում խարդախության զոհ են դարձել: Անձը, որին տվել են այդ գումարները, յուրացրել է դրանք՝ չկատարելով խոստումը:

Նշենք, որ կաշառքի չափը 2500 դոլարից մինչեւ 8000 դոլար է կազմել: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ սպասենք այս գործերով զարգացումներին»: