Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. կան վիրավորներ

Մայիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Դավիթ Սարգսյանն իր վարած Lexus GX մակնիշի 15 GZ 005 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա Սերգեյ Դանիելյանին պատկանող Opel մակնիշի 35 ZX 537 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի շտապ բուժօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Նշվում է, որ վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը: Opel-ի վարորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: