Search
Close this search box.

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը ՌԴ-ից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար. նրան արդեն վիրահատել են. մանրամասներ

Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, այսօր՝ մայիսի 4-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորված Ագանիկ Զորոգլյանը քիչ առաջ վիրահատվել է եւ տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:

NEWS.am-ի տեղեկություններով, զինծառայողը վիրավորումն ստացել է գլխի շրջանում:

21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: Ներկայումս նրա ընտանիքն ապրում է ՌԴ-ում: Ողջիում տատն ու պապն են ապրում:

Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին, այսինքն 1 տարի 4 ամիս առաջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: