Search
Close this search box.

ՖՈՏՈ. Առեղծվածային դեպք Արարատի մարզում. Սիս գյուղում աղվեսի կասկածելի բույնը քանդելիս հայտնաբերվել են մարդու գանգ և ոսկրային մասեր

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ը ահազանգ է ստացել Սիս գյուղի մի քանի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ ինչ-որ բան քանդելուց հետո, ըստ գյուղացիների, աղվեսի բույն, այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։

Aյս պահին դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, ում հանձնարարականով գյուղ են ժամանում ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, որպեսզի պարզեն առեղծվածային դեպքի հանգամանքները: