Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռնցքամարտիկներ Ավագյանի և Էսպարզայի հայացքների մենամարտը

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ժամեր անց կանցկացնի իր 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանը կմրցի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ:

Արդեն կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի շոուն կմեկնարկի այս գիշեր՝ Երևանի ժամանակով 02:00-ին:

Հիշեցնենք, որ նույն շոուի ընթացքում կկայանա տարվա ամենասպասված մենամարտերից մեկը մեքսիկացի Կանելո Ալվարեսի և ամերիկացի Դանիել Ջակոբսի մասնակցությամբ: