Search
Close this search box.

Լավրով-Մնացականյան հանդիպմանն անդրադարձ է եղել Ռոբերտ Քոչարյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ռուսական կողմը ոչ մեկ անգամ է դժգոհություն հայտնել և բաց տեքստով հայտարարել, որ իրենց դուր չի գալիս այդ ամենը։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման թեման եղել է ոչ միայն Արցախյան հակամարտությունը, այլև հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, և ևս մեկ անգամ բաց տեքստով ասվել է, որ նրան պետք է ազատ արձակեն։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Քոչարյանի շուրջ ռուսական կողմի դժգոհությանը, նշել է. «Դուք գիտեք, ես չեմ ցանկանում, որպես դեսպան, մեկնաբանել ինչ-որ զգայուն հարցեր և պահեր, քանի որ իմ խոսքը կարող է այլ կերպ մեկնաբանվել և ընդունվել` որպես միջամտություն ներքին գործերին, որի իրավունքը ես, բնականաբար, չունեմ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: