Search
Close this search box.

«Էս տղուն ասեք՝ դիմում գրի ազատվի. Կառավարության պետական վեահսկողական ծառայությունը ցիրկ կամ կլոունադա չէ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով կայքերից մեկում հրապարակված  «Արգիշտի Քյարամյանը հերքում է, որ ՊՎԾ գործերի կառավարչին առաջարկել է ազատման դիմում գրել» հոդվածին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՊՎԾ գործերի կառավարիչ Հովիկ Հարությունյան. «Այո, կա նման բան: Ճիշտն ասած չգիտեմ պատճառը, երբ իմանամ լավ կլինի: Նա ինձ կանչեց իր մոտ և առաջարկեց, որ դիմում գրեմ ու աշխատանքից ազատվեմ: Պատճառներն այդպես առանձնապես չասաց: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է նման բան ասում: Ասաց՝ նպատակահարմար չեն գտնում ինձ հետ աշխատելը»:

Արգիշտի Քյարամյանը նախ նշեց, որ նման դիմում դեռևս չի ստացել, իսկ ճշտող հարցին՝ նա Հարությունյանին կանչե՞լ է իր մոտ և առաջարկել դիմում գրել, վերջինս պատասխանեց. «Նման բան չկա, բնականաբար, ոչ»:

Էս տղուն ասեք՝ դիմում գրի ազատվի: Կառավարության պետական վեահսկողական ծառայությունը ցիրկ կամ կլոունադա չէ: Այն թատրոնը, որ հոգևորական հորով ու տղով տվեցին, ահռելի ֆինանսական ու գույքային կարողությունների հետ կապված տվեցին, բավարար չէ, հիմա էլ ստախոսությունը…