Search
Close this search box.

Վրաերթի ենթարկված Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության բաժնի պետը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ մայիսի 3-ին Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ մայիսի 2-ին, Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում` Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող, 25-ամյա Իլոնա Դանիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գ. Նալբանդյանն աշխատում էր Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչութունում՝ որպես բաժնի պետ: