Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին «Միսս Ուրուգվային» անշնչացած գտել են հյուրանոցի լոգարանում

Մահացել է «Միսս Ուրուգվայ» մրցույթի 2006թ. հաղթողը, հաղորդում է Universal-ը:

Նախնական տվյալներով, 31-ամյա Ֆատիմա Դավիլայի մարմինն անշնչացած գտել են Mexico City հյուրանոցի լոգարանում: Մահվան պատճառը հայտնի չէ:

Դավիլան Մեխիկո էր եկել ապրիլի 23-ին, երբ աշխատանքի առաջարկ էր ստացել: Մինչ այդ նա զբաղվում էր մոդելինգով:

2018թ. սկզբին Մեքսիկայի մայրաքաղաքի մոտ գտնվող Էկապետեկի շրջակայքում հայտնաբերվել էր ևս մեկ օտարազգի մոդելի մարմին: Նա Վենեսուելայից էր ու որպես ուղեկցորդուհի էր աշխատում: 2017թ. դեկտեմբերին Մեխիկոյում սպանված էին գտել 17-ամյա արգենտինուհու: Նրա դիակը հայտնաբերել էին Մեքսիկայի հյուրանոցներից մեկում՝ կոկորդը կտրած վիճակում: